Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-08-31-ից մինչև 2011-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՄԱՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 10. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորումը

գործել է մինչև 2011-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորումը

1. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորումն իրականացնում է լիազոր մարմինը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, սույն օրենքին և կառավարության սահմանած կարգին համապատասխան:

2. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադության նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ փաստաթղթային հսկողության և տեղում ստուգումների միջոցով: Դրանց արդյունքներով կիրառում է սույն օրենքով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները:

3. Զտարկող կազմակերպության գործունեության ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

4. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիա տրամադրելուց հետո` 15-օրյա ժամկետում, լիցենզավորող մարմինն այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին:

5. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են իրենց գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում և լիազոր մարմին ներկայացնել իրենց գործունեության մասին տեղեկություններ (հաշվետվություններ)` կառավարության սահմանած ժամկետներում, կարգով և չափանիշներով:

6. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզավորումն իրականացվում է սարքավորումների փորձաքննության դրական եզրակացության դեպքում:

Սարքավորումների փորձաքննությունն իրականացնում է կառավարության սահմանած կարգով պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։