Անցնել բովանդակությանը
Գլուխ 4.2 · (գլուխը լրաց. 11.09.18 ՀՕ-378-Ն)

Հոդված 15.3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15.3.

Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտներին ներկայացվող պահանջները

1. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում տեղակայելն արգելվում է:

2. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը:

3. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանում է համայնքի ավագանին:

(15.3-րդ հոդվածը լրաց. 11.09.18 ՀՕ-378-Ն)

(հոդվածը 03.07.26 ՀՕ-396-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։