Հոդված 2. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄ և ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 2. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄ և ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կխթանի իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները:
2. Այն ներդրումները, որոնք թույլատրվում են Պայմանավորվող կողմի տարածքում վերջինիս օրենսդրության և կանոնակարգերի համաձայն, օգտվում են սույն Համաձայնագրի պաշտպանությունից:
3. Վերաներդրումներից ստացված հասույթները օգտվում են նույն պաշտպանությունից, ինչպես բուն ներդրումները: