Հոդված 5. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ և ԵԿԱՄՏԻ ՌԵՊԱՏՐԻԱՑԻԱ
Հոդված 5. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ և ԵԿԱՄՏԻ ՌԵՊԱՏՐԻԱՑԻԱ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կերաշխավորի Պայմանավորվող մյուս կողմի ներդրողների ներդրումների և դրանցից ստացված եկամուտի անսահմանափակ փոխանցումը: Փոխանցումը կկատարվի առանց ուշացման, ազատ փոխարկելի արժույթով` փոխանցման օրվա բանկային փոխարժեքով:
2. Այդ փոխանցումները մասնավորապես, բայց ոչ բացառապես ներառում են.
ա) ներդրումների պահպանմանն ու աճին ուղղված կապիտալ և լրացուցիչ գումարներ.
բ) շահույթ, տոկոս, շահաբաժին և այլ կարգի ընթացիկ եկամուտ,
գ) փոխատվության վճարման ֆոնդ,
դ) արտոնագրային և այլ վճարումներ,
ե) ներդրումների մասնակի և ամբողջական լիկվիդացումից կամ վճարումից ստացված հասույթ,
զ) Պայմանավորվող կողմի այն քաղաքացիների վաստակը, որոնք, ներդրումների հետ կապված, աշխատում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում: