Անցնել բովանդակությանը

Հոդված 9. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԻ ՆԵՐԴՐՈՂԻ և ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՄԻՋև ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԻ ՆԵՐԴՐՈՂԻ և ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՄԻՋև ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողի և Պայմանավորվող մյուս կողմի միջև ծագած վեճերը` կապված վերջինիս տարածքում կատարած ներդրումների հետ, Կողմերի միջև կլուծվեն բանակցությունների միջոցով:

2. Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների միջև վեճը վեց ամսվա ընթացքում չկարգավորվելու դեպքում ներդրողը իրավունք ունի գործը հանձնել`

ա) Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժին,

բ) Փարիզի Միջազգային առևտրի պալատի միջնորդ դատարան,

գ) Ներդրումների հետ կապված վեճերի կարգավորման միջազգային կենտրոն, եթե Պայմանավորվող կողմերը մի պետության քաղաքացիների և մյուս պետության միջև ծագած ներդրումների հետ կապված վեճերի կարգավորման 1965 թվականի մարտի 18-ի Կոնվենցիայի անդամներ են:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։