Հոդված 13. ՈւԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԴԱԴԱՐՈՒՄԸ
Հոդված 13. ՈւԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԴԱԴԱՐՈՒՄԸ
1. Պայմանավորվող կողմերը կտեղեկացնեն միմյանց Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար պահանջվող ներպետական ընթացակարգերի կատարման մասին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցումը ստանալու օրը:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է 10 տարի ժամանակով: Այն կգործի այնքան ժամանակ, մինչև Պայմանավորվող կողմերից մեկը Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ ծանուցի մյուսին Համաձայնագրի գործողության դադարեցման իր ցանկության մասին: Համաձայնագիրը կդադարի գործել ծանուցումը ստանալու օրվանից 6 ամիս հետո:
3. Եթե ներդրումը կատարվել է նախքան Համաձայնագրի գործողության ընդհատումը, ապա Համաձայնագրի դրույթները կշարունակեն գործել ներդրումը կատարելու օրվանից հետո տասը տարվա ընթացքում:
Կատարված է Նիկոսիա քաղաքում 1995 թվականի հունվարի 18-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, հունարեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում որպես հիմք կընդունվի անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի օգոստոսի 3-ից: