Անցնել բովանդակությանը

Հոդված 3. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԵՆՊԱՍՏՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԵՆՊԱՍՏՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ կապահովի արդար և անաչառ վերաբերմունք և անհիմն ու խտրական ձևերով չի խանգարի դրանց ընթացքին, ղեկավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, տնօրինմանը կամ օտարմանը:

2. Պայմանավորվող կողմերից և ոչ մեկը մյուս Կողմի ներդրողի ներդրումների հանդեպ չի ցուցաբերի պակաս ապահովություն և պաշտպանություն, քան կստեղծեր որևէ երրորդ երկրի ներդրողի ներդրումների դեպքում:

3. Եթե Պայմանավորվող կողմը արտոնություններ է շնորհում երրորդ երկրի ներդրողին` համաձայն վերջինիս հետ կնքված մաքսային միության, տնտեսական միության և նմանատիպ հաստատությունների ստեղծման մասին համաձայնագրի կամ այդպիսի հաստատությունների ստեղծմանը վերաբերող ժամանակավոր համաձայնագրերի, այդ Պայմանավորվող կողմը պարտավորված չէ այդպիսի արտոնություններ շնորհել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողին:

Սույն Համաձայնագրով նախատեսված բարենպաստ պայմանները չեն վերաբերի այն հարկերին, վճարումներին, տուրքերին, մասհանումներին, հարկազատումներին, որոնք Պայմանավորվող կողմերը շնորհում են երրորդ երկրի ներդրողներին` համաձայն կրկնակի հարկման մասին, հարկային խնդիրներին առնչվող այլ համաձայնագրերի, ինչպես նաև երրորդ պետության հետ` փոխադարձության հիմունքներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։