Անցնել բովանդակությանը

Հոդված 4. ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄ

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի ներդրողների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում չեն կարող բռնագրավվել, ազգայնացվել կամ ենթարկվել այլ կարգի միջոցառումների, որոնք հավասարազոր են բռնագրավմանը կամ ազգայնացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ`

ա) տվյալ միջոցառումները բխում են պետական շահերից և համապատասխանում են օրենքի պահանջներին,

բ) այդ միջոցառումները արդարացված են, չեն կրում խտրական բնույթ,

գ) դրանք ուղեկցվում են արագ, համարժեք և արդյունավետ փոխհատուցմամբ: Այդպիսի փոխհատուցումը կիրականացվի` հաշվի առնելով ներդրումների շուկայական արժեքը նախքան հասարակությանը միջոցառումների հայտնի դառնալը, ազատ փոխանցվող կարգով փոխարկելի արժույթով` այն օրվա բանկային փոխարժեքով, որն ընդունելի կլինի արժեքի սահմանման համար: Փոխհատուցումը կընթանա առանց ուշացման, և տոկոսը կվճարվի մինչև վճարման օրը գործող համապատասխան կոմերցիոն փոխարժեքով: Դրա չափը կարող է քննարկվել համաձայն գործող օրենսդրության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։