Անցնել բովանդակությանը

Հոդված 6. ՍՈՒԲՐՈԳԱՑԻԱ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. ՍՈՒԲՐՈԳԱՑԻԱ

1. Եթե երաշխավորողը փոխհատուցում է կատարում մի Պայմանավորվող կողմի ներդրողին` համաձայն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում նրա կողմից կատարված ներդրումների երաշխավորման կարգի, ապա վերջինիս կողմից պետք է ճանաչվի երաշխավորողի կողմից կատարված ներդրողի իրավունքների յուրաքանչյուր սուբրոգացիան: Իրավունքների սուբրոգացիան վերաբերում է նաև փոխանցումների իրավունքներին, որի մասին ասված է սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում:

2. Փոխհատուցում և որևէ վճարում, ինչպես նշված է սույն հոդվածի 1-ին կետում, չի ազդի սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված` Պայմանավորվող մի կողմի այն իրավունքի վրա, ըստ որի վերջինս կարող է դիմել արբիտրաժին` Պայմանավորվող մյուս կողմի և իր միջև ծագած վեճը լուծելու համար: Երաշխավորողը կիրականացնի սուբրոգացիայի ենթարկված այն իրավունքները, որոնք կապված են երաշխավորման մասին պայմանագրով նախատեսված ռիսկի հետ, իսկ ներդրողը, որին իրավունք է ընձեռված օգտվելու այդ երաշխավորումից, կիրագործի բոլոր այն մնացած իրավունքները, որոնք նախատեսված չեն այդ պայմանագրով:

3. Ինչ վերաբերում է փոխանցված իրավունքներին, Պայմանավորվող մյուս կողմին իրավունք է ընձեռվում պահանջել ապահովագրված ներդրողի իրավունքներն իր վրա վերցրած երաշխավորից, որպեսզի վերջինս կատարի օրենքով կամ պայմանագրով նախատեսված իր պարտականությունները, ներառյալ հարկերը և այլ վճարումները:

4. Սույն հոդվածի կետերով նախատեսված սուբրոգացիայի դյուրացման նպատակով ներդրողն ու երաշխավորը համաձայնության են գալիս մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ապահովագրված ներդրումներին վերաբերող միջազգայնորեն ընդունված պրակտիկայի կիրառման առնչությամբ:

5. ա) Այն դեպքում, երբ երաշխավորը ընկնում է 1-ին հոդվածի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված դասակարգման տակ, վեճերը երաշխավորի և Պայմանավորվող մյուս կողմի միջև լուծվում են համաձայն սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի:

բ) Այն դեպքում, երբ երաշխավորը ընկնում է 1-ին հոդվածի 4-րդ կետի «գ» ենթակետում նշված դասակարգման տակ, վեճերը վերջինիս և Պայմանավորվող մյուս կողմի միջև լուծվում են արբիտրաժային ճանապարհով, ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածում:

գ) Այն դեպքում, երբ երաշխավորը բազմակողմ հաստատություն է, ինչպես նշված է սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 4-րդ կետի «դ» ենթակետում, ապա վերջինիս և Պայմանավորվող մյուս կողմի միջև ծագած ցանկացած վեճ կլուծվի համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների և վերոհիշյալ կազմակերպությունը հիմնող միջազգային կոնվենցիայի համապատասխան կանոնների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։