Անցնել բովանդակությանը

Հոդված 8. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋև ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋև ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐ

1. Եթե Պայմանավորվող կողմերի միջև վեճեր են ծագում Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ, ապա դրանք հնարավորության սահմաններում պետք է լուծվեն խաղաղ և դիվանագիտական ճանապարհներով:

2. Եթե վեճն իր լուծումը չի գտնում բանակցությունների սկսման պահից վեց ամսվա ընթացքում, ապա Պայմանավորվող յուրաքանչյուր կողմի խնդրանքով այն կտեղափոխվի միջնորդ դատարան:

3. Միջնորդ դատարանը կձևավորվի հետևյալ կերպ.

յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կնշանակի մեկ դատավոր, վերջիններս համաձայնության կգան երրորդ պետությունից նախագահ ընտրելու վերաբերյալ: Դատավորները կնշանակվեն վեճը միջնորդ դատարան տեղափոխելու իր մտադրության մասին մի Պայմանավորվող կողմի` մյուս Պայմանավորվող կողմին հայտնելու օրվանից հետո երեք ամսվա, իսկ նախագահը` հինգ ամսվա ընթացքում:

4. Եթե 3-րդ կետում նշված ժամանակաընթացքում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվում, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, առանց մյուս Կողմի համաձայնության, կարող է հրավիրել Միջազգային դատարանի նախագահին` կատարելու անհրաժեշտ նշանակումները, եթե դատարանի նախագահը Կողմերից որևէ մեկի քաղաքացի է, կամ առկա են համոզիչ այլ պատճառներ, որոնք թույլ չեն տալիս նրան իրականացնելու այդ գործառույթները, ապա փոխնախագահին կամ, եթե նա էլ է Կողմերից որևէ մեկի քաղաքացի, կամ առկա են այլ համոզիչ պատճառներ, որոնք թույլ չեն տալիս նրան իրականացնելու այդ գործառույթները, ապա` դատարանի ավագագույն անդամին, որը չի հանդիսանում Կողմերից որևէ մեկի քաղաքացի:

5. Միջնորդ դատարանը համապատասխան որոշում կկայացնի օրենքի` ներառյալ սույն Համաձայնագրի և Պայմանավորվող կողմերի միջև կնքված այլ համապատասխան համաձայնագրերի, ինչպես նաև միջազգային իրավունքում ընդունված նորմերի ու սկզբունքների հիման վրա:

6. Դատարանն ինքը կսահմանի դատավարության ընթացակարգը, եթե Պայմանավորվող կողմերը այլ բան չորոշեն:

7. Դատարանը որոշումը կկայացնի ձայների մեծամասնությամբ: Այն կլինի վերջնական և պարտադիր Պայմանավորվող կողմերի համար:

8. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ինքը կհոգա իր նշանակած դատավորի և ներկայացուցչության հետ կապված ծախսերը, նախագահողի, ինչպես նաև այլ ծախսերը հավասարաչափ կկիսվեն Պայմանավորվող կողմերի միջև:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։