Հոդված 19
Հոդված 19
1. Վառելիքը, որը գտնվում է տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գործարանային արտադրության բաքերում, ազատվում է ցանկացած հարկերից, մաքսերից և այլ վճարներից:
2. Պայմանավորվող կողմերից մեկի խափանված մեքենաների վերանորոգման համար նախատեսված պահեստամասերը սույն Համաձայնագրի դրույթների հիման վրա փոխադրում կատարելու ընթացքում համարվում են ժամանակավոր ներմուծման իրավիճակում և ազատվում են դրանց փոխադրման համար սահմանված հարկերից, մաքսերից և այլ վճարներից:
Օգտագործված պահեստամասերը հետ տանելը կամ դրանց ոչնչացումը պետք է կատարվի Պայմանավորվող այն կողմի մաքսային վարչության հսկողության տակ, որի տարածքում կատարվել է վերանորոգումը (պահեստամասերի փոխումը), կամ անվճար հանձնվի համապատասխան իշխանություններին: