Անցնել բովանդակությանը

Հոդված 27

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27

Սույն Համաձայնագրի կատարման ապահովման նպատակով Պայմանավորվող կողմերից հավասար թվով ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվում է Համատեղ հանձնաժողով, որի իրավասությունների մեջ մտնում են.

ա) հսկել սույն Համաձայնագրի իրագործումը,

բ) ուսումնասիրել և պատրաստել առաջարկություններ այն հարցերի լուծման շուրջ, որոնք արգելակում են սույն Համաձայնագրի լրիվ իրագործումը, և որոնք համապատասխան իշխանությունների կողմից անմիջական լուծում չեն գտնում,

գ) քննել այն բոլոր հարցերը, որոնք մտնում են սույն Համաձայնագրի շրջանակների մեջ, և առաջարկություններ անել դրանց անհրաժեշտ լուծում տալու համար,

դ) քննել ճանապարհային փոխադրման հետ կապված բոլոր հարցերը համատեղ համաձայնության գալու մասին,

ե) տեղական իշխանությունների համագործակցությամբ որոշել սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված ներկայացուցչությունների և գործակալությունների տեղերը:

Համատեղ հանձնաժողովը պարբերաբար հրավիրվում է Հայաստանի Հանրապետությունում և Սիրիայի Արաբական Հանրապետությունում` Պայմանավորվող կողմերից որևէ մեկի պահանջով:

Համատեղ հանձնաժողովի աշխատանքների ցանկը կազմվում է Պայմանավորվող կողմերի կողմից դիվանագիտական ուղիներով:

Համատեղ հանձնաժողովի նիստերի որոշումներն ու առաջարկությունները արձանագրության առարկա են և ենթակա են հաստատման Պայմանավորվող կողմերի իրավասու պետական մարմինների կողմից` հնարավորինս կարճ ժամկետում:

Համատեղ հանձնաժողովը կարող է հոդվածներում լրացումներ և փոփոխություններ կատարելու առաջարկություններ անել, որոնք ենթակա են հաստատման Պայմանավորվող կողմերի համապատասխան իրավասու պետական մարմինների կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։