Հոդված 2
Հոդված 2
Համաձայնագրում օգտագործվող տերմինները նշանակում են.
ա) «փոխադրող» տերմինը նշանակում է ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կամ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ, որին, ըստ Պայմանավորվող կողմերի երկրներում գործող օրենքների, թույլատրված է կատարել ուղևորների և բեռների միջազգային փոխադրումներ դրանց համար նախատեսված ճանապարհներով,
բ) «տրանսպորտային միջոց» տերմինը նշանակում է մեխանիկական ընթացք ունեցող ճանապարհային միջոց, որը նշանակում է.
- ուղևորների փոխադրումների ժամանակ` տրանսպորտային միջոց, որը նախատեսված է ուղևորներ փոխադրելու համար և ունի ոչ պակաս 9 նստատեղ և գրանցված է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում,
- բեռների փոխադրումների ժամանակ` բեռնատար ավտոմեքենա, բեռնատար քարշակ կամ նշված ավտոմեքենաները կցորդով կամ կիսակցորդով, որոնք գրանցված են Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում,
գ) «ուղևորների կանոնավոր փոխադրում» տերմինը նշանակում է ուղևորների փոխադրում նախօրոք համաձայնեցված երթուղով, ժամանակացույցով, որտեղ նշված են ուղևորների` սկզբնական, վերջնական և միջանկյալ նստեցման և իջեցման կետերը` նախապես սահմանված սակագներով,
դ) «կազմակերպված տարանցիկ փոխադրման ծառայություն» տերմինը նշանակում է ուղևորների և նրանց անձնական իրերի տարանցիկ փոխադրում, որն սկսվում է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում և վերջանում մի երրորդ երկրի տարածքում` մյուս Պայմանավորվող կողմի երկրի տարածքով, առանց վերջինիս տարածքում որևէ ուղևոր վերցնելու կամ իջեցնելու,
ե) «փակ դռների ծառայություն» (զբոսաշրջիկների փոխադրում) տերմինը նշանակում է ուղևորների որոշակի խմբի փոխադրում ճանապարհորդության երթուղով, որը սկսվում և վերջանում է տրանսպորտային միջոցի գրանցման երկրում` առանց մյուս երկրում ուղևորների իջեցման կամ նստեցման,
զ) «ոչ կանոնավոր փոխադրում» տերմինը նշանակում է, որ ճանապարհորդությունը սկսվում է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում, որտեղ գրանցված է տրանսպորտային միջոցը, և վերջանում ժամանման կետում, որը գտնվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` պայմանով, որ տրանսպորտային միջոցը դատարկ վերադառնա գրանցման երկիր և ուղևորները վերադառնալու համար օգտագործեն այլ տրանսպորտային միջոց: