Հոդված 10
Հոդված 10
1. Մինչև Համատեղ հանձնաժողովի նիստի կայացումը և իր իրավասության շրջանակներում որոշման ընդունումը, համաձայն 27-րդ Հոդվածի, ուսումնասիրելու համար Պայմանավորվող կողմերի միջև բեռների փոխադրման և տարանցիկի կազմակերպման հարցերը, խնդրո առարկա փոխադրումը կունենա բոլոր հնարավոր դյուրացումները Պայմանավորվող կողմերի տարածքներում` համաձայն Պայմանավորվող կողմերի երկրներում գործող օրենքների և նույնանման գործարքների սկզբունքի, եթե այդ փոխադրումը կատարվում է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գրանցված տրանսպորտային միջոցով:
2. Համատեղ հանձնաժողովը բեռնափոխադրման կազմակերպման հարցերն ուսումնասիրելու համար իր առաջին նիստը գումարում է ոչ ուշ, քան 3 ամիս անց սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, և իր առաջարկությունները ներկայացնում է Պայմանավորվող կողմերի իրավասու պետական մարմիններին` համապատասխան որոշումներ ընդունելու համար: