Հոդված 21
Հոդված 21
1. Եթե Պայմանավորվող կողմերից մեկի փոխադրողը սույն Համաձայնագրի դրույթների խախտում է կատարում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա մյուս Պայմանավորվող կողմի համապատասխան իշխանությունները կարող են առանց խախտելու այն երկրի գործող դրույթները (օրենքները), որի տարածքում կատարվել է խախտումը, տեղեկացնել Պայմանավորվող առաջին կողմի համապատասխան իշխանություններին:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված խախտման դեպքում Պայմանավորվող կողմի համապատասխան իրավասու պետական մարմինները, որի տարածքում կատարվել է խախտումը, կարող են դիմել մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմիններին.
ա) օրինախախտ փոխադրողին կատարել գրավոր զգուշացում, որտեղ նշվում է, որ խախտման կրկնության դեպքում օրինախախտը մասնակիորեն կամ լրիվ զրկվում է իրեն պատկանող կամ իր կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցով փոխադրումներ կատարել այն Պայմանավորվող կողմի պետության տարածքում, որտեղ կատարվել է խախտումը,
բ) օրինախախտ փոխադրողին ժամանակավորապես, մասնակիորեն կամ լրիվ զրկել փոխադրումներ կատարելու իրավունքից այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ կատարվել է խախտումը:
3. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները տեղեկացնում են միմյանց օրինախախտ փոխադրողի նկատմամբ կիրառված միջոցառումների մասին: