Հոդված 30
Հոդված 30
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի երկրներում գործող օրենսդրությունների համաձայն` այն հաստատելու վերաբերյալ հայտագրերի փոխանակման պահից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է 1 տարի ժամանակով: Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը Համաձայնագրի ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ գրավոր չհայտնի մյուս Կողմին այն դադարեցնելու իր ցանկության մասին, ապա Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի ևս 1 տարի և այդպես շարունակ:
Կատարված է Դամասկոս քաղաքում 1995 թվականի մարտի 16-ին, երկու բնօրինակով, հայերեն և արաբերեն, ընդ որում երկու բնօրինակներն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի փետրվարի 21-ից: