Անցնել բովանդակությանը

Հոդված 1. Սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Սահմանումներ

Սույն Համաձայնագրի նպատակների համար.

1. «Ներդրող» տերմինը Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համար նշանակում է.

ա) ֆիզիկական անձինք, ովքեր, այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համաձայն, հանդիսանում են նրա քաղաքացիներ,

բ) իրավաբանական անձինք, ներառյալ ընկերությունները, կորպորացիաները, գործարար ասոցիացիաները և այլ կազմակերպությունները, որոնք հիմնվել են կամ պատշաճ այլ ձևով կազմակերպվել են այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համաձայն և ունեն իրենց նստավայրն ու իրական տնտեսական գործունեությունը այդ նույն Պայմանավորվող կողմի տարածքում: Չհակասելով այս ենթակետի դրույթներին` սույն Համաձայնագիրը կկիրառվի Պայմանավորվող կողմերից ցանկացածում գրանցված հոլդինգային կամ օֆշորային ընկերությունների նկատմամբ:

2. «Ներդրումներ» տերմինը ներառում է գույքային արժեքների բոլոր տեսակները և, մասնավորապես, բայց ոչ բացառապես`

ա) շարժական ու անշարժ սեփականությունը, ինչպես նաև այլ «in rem» իրավունքները, ինչպիսիք են` գրավը, գրավաթղթերը,

բ) բաժնետոմսերը, փայաբաժինները կամ ընկերակցություններում մասնակցության այլ ձևերը,

գ) դրամական միջոցների կամ ցանկացած տնտեսական արժեք ունեցող ցանկացած պարտավորության պահանջի իրավունքները,

դ) մտավոր սեփականության իրավունքները, ինչպիսիք են` հեղինակային իրավունքը, արտոնագրերը, արդյունաբերական նմուշները կամ մոդելները, առևտրական կամ ծառայությունների նշանները, առևտրական անունները, «նոու-հաու»-ները և բարի համբավը, ինչպես նաև Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ ճանաչվող այլ նմանատիպ իրավունքները,

ե) օրենքով տրվող կոնցեսիաները, ներառյալ բնական պաշարների հայտնաբերման, հետախուզման կամ շահագործման, ինչպես նաև օրենքով տրված այլ իրավունքները, որոնք տրվում են լիազորված մարմնի կոնտրակտով կամ որոշմամբ` համաձայն օրենքի: Ներդրված կամ վերաներդրված ունեցվածքների ձևի որևէ փոփոխություն ազդեցություն չի ունենա նրանց բնույթի վրա` որպես ներդրումի:

3. «Եկամուտներ» տերմինը նշանակում է կապիտալ ներդրումների հետևանքով ստացված գումարներ, որոնք ներառում են, մասնավորապես, բայց ոչ բացառապես, շահույթը, շահաբաժինը, տոկոսները, ռոյալթիները, կառավարումը և տեխնիկական օժանդակությունը կամ այլ վճարումները անկախ եկամտի վճարման ձևից:

4. «Տարածք» տերմինը նշանակում է Պայմանավորվող կողմերի տարածքը, ներառյալ տարածքային ջրերը և տնտեսական բացառիկ գոտիները, որոնց վրա պետությունը, միջազգային և ներպետական օրենսդրության համաձայն, իրականացնում է ինքնիշխան իրավունքներ և իրավազորություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։