Հոդված 3. Պաշտպանություն, ռեժիմ
Հոդված 3. Պաշտպանություն, ռեժիմ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր օրենսդրությանը և կանոնակարգերին համապատասխան, կպաշտպանի իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից արված ներդրումները և անհիմն կամ խտրական միջոցներով չի խախտի այդ ներդրումների կառավարումը, պահպանումը, օգտագործումը, շահագործումը, ընդլայնումը, վաճառքը կամ լուծարումը: Մասնավորապես, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կամ նրա իրավասու մարմինները կտան սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված անհրաժեշտ լիազորությունները:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կերաշխավորի արդարացի և համարժեք վերաբերմունք իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ: Այդ վերաբերմունքը պետք է լինի ոչ պակաս բարենպաստ, քան այն, որը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ տալիս է իր տարածքում իր սեփական ներդրողների կամ երրորդ պետության ներդրողների կողմից արված ներդրումների նկատմամբ, եթե վերջինիս վերաբերմունքը ավելի բարենպաստ է: Այնուամենայնիվ, Լիբանանի դեպքում այս ենթակետը չի վերաբերում այլ արաբական երկրների ներդրողներին տրվող ռեժիմին, մասնավորապես սեփականության իրավունքի ոլորտում, իսկ Հայաստանի դեպքում, այս ենթակետը չի վերաբերվի Լիբանանի ներդրողներին սեփականության իրավունքի ոլորտում տրվող ռեժիմին:
3. Առավել բարենպաստության ռեժիմը չպետք է պարտավորեցնի մի Պայմանավորվող կողմին` հատկացնել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին և ներդրումներին արտոնություններ, որոնք արդյունք են որևէ առկա կամ ապագայում ստեղծվելիք մաքսային կամ տնտեսական միության, ազատ առևտրի գոտու կամ տնտեսական տարածաշրջանային կազմակերպության, որի անդամ է կամ կարող է դառնալ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը: Ինչպես նաև ցանկացած արտոնության հետ կապված ռեժիմ, որը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ տալիս է երրորդ պետության ներդրողների երկակի հարկման համաձայնագրի կամ հարկային հարցերով այլ համաձայնագրերի համաձայն: