Հոդված 5. Օտարում, փոխհատուցում
Հոդված 5. Օտարում, փոխհատուցում
1. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը իրավունք չունի ուղղակի կամ անուղղակի միջոցներ ձեռնարկել` բռնագրավել, ազգայնացնել կամ նման հետևանքներ ունեցող գործողություններ ձեռնարկել ներդրումների դեմ, բացառությամբ այն դեպքերի, երբ միջոցառումները կատարվել են հասարակական շահից ելնելով և հիմնված են օրենքի, անխտրականության վրա, օրենքի հսկողության տակ և որ համարժեք ու արդյունավետ կփոխհատուցվեն: Փոխհատուցման գումարը և տոկոսները պետք է ներդրողին վճարվեն առանց ուշացման` ազատ փոխարկելի տարադրամով: Նման վճարումները ազատ և արագ փոխանցման հնարավորություն պետք ունենան:
2. Մի Պայմանավորվող կողմի ներդրողներին, որոնց ներդրումները վնաս են կրել Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում պատերազմի կամ այլ զինված հակամարտության, վթարային իրավիճակի կամ հեղափոխության դեպքերում, մյուս Պայմանավորվող կողմը պետք է օգնություն ցուցաբերի, ինչպես նշված է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետում, բացի վերջին նախադասությունից: Բոլոր դեպքերում նրանք կստանան համապատասխան փոխհատուցումներ: