Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Պայմանավորվող կողմերի միջև վեճերի լուծումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Պայմանավորվող կողմերի միջև վեճերի լուծումը

1. Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ Պայմանավորվող կողմերի միջև ծագած վեճերը կլուծվեն դիվանագիտական ուղիներով:

2. Եթե Պայմանավորվող կողմերը համաձայնության չեն գալիս վեճը սկսվելուց հետո 12 ամսվա ընթացքում, ապա վեճը կողմերից որևէ մեկի պահանջով կհանձնվի երեք անդամից կազմված միջնորդ դատարանին: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կնշանակի մեկական դատավոր, և այս երկու դատավորները կնշանակեն նախագահ, որը պետք է լինի երրորդ պետության քաղաքացի:

3. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը չի ընտրել դատավոր և չի հետևել մյուս Պայմանավորվող կողմի հրավերին երկու ամսվա ընթացքում, այդ Կողմի խնդրանքով դատավորը կնշանակվի Միջազգային դատարանի նախագահի կողմից:

4. Եթե երկու դատավորները համաձայնության չեն գալիս նախագահ ընտրելու հարցում իրենց նշանակվելուց հետո երկու ամսվա ընթացքում, Կողմերից ցանկացածի խնդրանքով նախագահ կնշանակվի Միջազգային դատարանի նախագահի կողմից:

5. Եթե սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերում սահմանված դեպքերում Միջազգային դատարանի նախագահը չկարողանա իրականացնել իր գործառույթները, կամ եթե նա Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի է, ապա նշանակումը կկատարի փոխնախագահը, և եթե վերջինս նույնպես չի կարող իրականացնել այդ գործառույթը, կամ եթե նա Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացին է, ապա նշանակումը կկատարի դատարանի ավագ դատավորը, որը Պայմանավորվող կողմերից ոչ մեկի քաղաքացին չէ:

6. Դատարանը ինքն է որոշում իր ընթացակարգը` Պայմանավորվող կողմերի սահմանված դրույթներով:

7. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կկրի իր նշանակած դատավորի և դատավարության իր ներկայացուցչության ծախսերը: Նախագահի և մնացած ծախսերը Պայմանավորվող կողմերը կկրեն հավասարաչափ:

8. Դատարանի որոշումները վերջնական են և պարտադիր Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։