Հոդված 11. Եզրափակիչ դրույթներ
Հոդված 11. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Պայմանավորվող կողմերի` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու իրավական պահանջների կատարման մասին միմյանց ծանուցելուց 30 օր հետո: Այն կմնա ուժի մեջ 10 տարվա ընթացքում: Քանի դեռ Պայմանավորվող կողմերից ոչ մեկը այս ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ մյուս Կողմին պաշտոնապես չի ծանուցել նրա դադարեցման մասին, սույն Համաձայնագիրը կհամարվի նորացված նույն պայմաններով` հաջորդ տասնամյա ժամանակահատվածի համար:
2. Սույն Համաձայնագրի չեղյալ հայտարարման պաշտոնական ծանուցման դեպքում 1-ից 10-րդ հոդվածների դրույթները կշարունակեն ուժի մեջ մնալ պաշտոնական ծանուցագրից առաջ կատարված ներդրումների համար հետագա 10 տարվա ժամանակահատվածում:
Կատարված է Բեյրութ քաղաքում 1995 թվականի մայիսի 1-ին, երեք բնօրինակով` հայերեն, արաբերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարաբնույթ մեկնաբանությունների դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի հոկտեմբերի 1-ից: