Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Ազատ փոխանցում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Ազատ փոխանցում

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որի տարածքում կատարված են ներդրումներ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից, պետք է ապահովի այդ ներդրումների հետ կապված վճարումների ազատ փոխանցում` մասնավորապես.

ա) եկամուտների, սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 3-րդ կետի համաձայն,

բ) ներդրումների ամբողջական կամ մասնակի վաճառքից, օտարումից կամ լուծարումից ստացված գումարներ,

գ) վարկերից կամ ներդրողների հետ կապված այլ կոնտրակտային պարտավորություններից ծագած գումարներ,

դ) տեխնիկական օժանդակություն, տեխնիկական սպասարկումների և կառավարման իրականացման համար վճարումներ,

ե) աշխատավարձեր և այլ վարձատրություններ, որոնք ստանում են մի Պայմանավորվող կողմի քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում այդ Կողմի օրենսդրության համաձայն արված ներդրումների հետ կապված իրենց գործունեության համար:

2. Փոխանցումները պետք է կատարվեն Պայմանավորվող կողմի տարածքում գործող օրենքների և կանոնակարգերի համաձայն, փոխանցման օրը բանկերի կողմից սահմանված ընթացիկ փոխարժեքով, եթե այլ համաձայնություն չկա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։