Հոդված 9. Մի պայմանավորվող կողմի և մյուս պայմանավորվող կողմի ներդրողի միջև վեճերի լուծումը
Հոդված 9. Մի պայմանավորվող կողմի և մյուս պայմանավորվող կողմի ներդրողի միջև վեճերի լուծումը
1. Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների միջև ներդրումների հետ կապված վեճերի լուծման նպատակով կկազմակերպվեն խորհրդակցություններ հնարավորին չափ բարեկամական մթնոլորտում:
2. Եթե այս խորհրդակցությունները լուծման չեն բերում նշված բանակցությունները վարելու առաջարկության օրից վեց ամսվա ընթացքում, ապա ներդրողը իրավունք ունի վեճերը լուծել իր ընտրությամբ` հետևյալ ձևով.
ա) դիմել իրավասու դատարան Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ կատարվել է ներդրումը, կամ
բ) Ներդրման վեճերի լուծման միջազգային կենտրոն (ICSID), որը նախատեսված է պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումների հետ կապված վեճերի լուծման մասին Կոնվենցիայով, որը բաց է ստորագրման համարն 1965 թվականի մարտի 18-ից (Վաշինգտոնում),
գ) «ad hoc» դատարան, որը, եթե վեճի կողմերի միջև այլ համաձայնություն չկա, կստեղծվի ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի (UNCITRAL) արբիտրաժային կանոններին համաձայն:
3. Վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմը ներդրման հետ կապված վեճի լուծման գործընթացի ժամանակ, ի պաշտպանություն իրեն, երբեք չի հենվի իր իմունիտետի վրա կամ այն փաստի վրա, որ ներդրողը ստացել է փոխհատուցում ապահովագրական պայմանագրի հիման վրա, որը ամբողջապես կամ մասնակիորեն ծածկում է կրած վնասը կամ կորուստը: