Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսական և այլ շահերը հնարավոր վնասներից զերծ պահելու նպատակով Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք ուղղված են արագացնելու մաքսային վերահսկողությունը բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների և փոստային առաքումների նկատմամբ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, ուղևորաբեռների, փոստային առաքումների, արտարժույթի, այլ վճարման միջոցների և արտարժութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կանխարգելմանը: