Հոդված 11. ՀԱՐՑՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 11. ՀԱՐՑՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ
1. Հարցումը կատարման է ընդունվում անհապաղ: Հարցվող իրավասու մարմինը կարող է ճշգրտման կարգով լրացուցիչ տեղեկություն պահանջել, եթե դա անհրաժեշտ է հարցումը կատարելու համար:
2. Հարցումը կատարելու անհնարինության դեպքում հարցվող իրավասու մարմինը անհապաղ ծանուցում է այդ մասին հարցում անող իրավասու մարմնին:
Հարցման կատարումը մերժվում է, եթե դա կարող է վնաս հասցնել պետության ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ էլ հակասում է հարցվող իրավասու մարմնի պետության օրենսդրությանը:
Հարցում անող իրավասու մարմինը տեղեկացվում է հարցման կատարումը մերժելու պատճառների մասին: