Հոդված 4. ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ
Հոդված 4. ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ
1. Հարկային հանցագործությունների և իրավախախտումների մասին տեղեկությունների փոխանակումը նախատեսում է հետևյալ տեղեկությունների տրամադրում`
իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կողմից եկամուտները հարկումից թաքցնելու մասին` նշելով այն եղանակները, որոնք կիրառում են հարկային օրենսդրությունը խախտողները,
իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կողմից պետական և առևտրային բանկերում հաշիվներ բացելու, ինչպես նաև այդ հաշիվների միջոցների շարժի մասին, եթե հիմքեր կան ենթադրելու, որ դրանցում գտնվում են հարկումից թաքցվող գումարներ,
իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց եկամուտների, գանձվող հարկերի գումարների և հարկման բազայի չափերի մասին, ինչպես նաև հարկային հանցագործությունների և իրավախախտումների բացահայտման, նախազգուշացման և խափանման նպատակով իրականացվող միջոցառումների մասին:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված տեղեկությունները մի Կողմի իրավասու մարմնի կողմից տրամադրվում են մյուս Կողմի իրավասու մարմնին հարցման հիման վրա` պայմանով, որ տեղեկության տրամադրումը չի հակասում հարցվող Կողմի պետության շահերին և օրենսդրությանը:
Եթե Կողմերից մեկի իրավասու մարմինը գտնում է, որ իր տրամադրության տակ գտնվող տեղեկությունը հետաքրքրություն է ներկայացնում մյուս Կողմի իրավասու մարմնի համար, ապա նա կարող է այդ տեղեկությունը տրամադրել սեփական նախաձեռնությամբ: