Հոդված 15. ԾԱԽՍԵՐԸ
Հոդված 15. ԾԱԽՍԵՐԸ
Կողմերի իրավասու մարմինները կրում են իրենց պետության տարածքում սույն Համաձայնագրի կատարման հետ կապված ծախսերը: Լրացուցիչ ծախսեր պահանջող հարցումներ ստանալու դեպքում Կողմերի իրավասու մարմինները քննարկում են դրանց ֆինանսավորման հարցը փոխադարձ պայմանավորվածությամբ:
Կողմերի իրավասու մարմինները միմյանց կհատուցեն թարգմանիչների ծառայությունների ծախսերը, որոնք կարող են պահանջվել հարցումը կատարելիս, եթե նրանց միջև այլ բան համաձայնեցված չէ:
Համաձայնեցված հանդիպումների ժամանակ, եթե չկա այլ գրավոր պայմանավորվածություն, ընդունող իրավասու մարմինը ապահովում և վճարում է իր պետության տարածքում մյուս Կողմի իրավասու մարմնի պատվիրակության ընդունման հետ կապված ծախսերը, իսկ ուղարկող իրավասու մարմինը կրում է ճանապարհածախսը: