Անցնել բովանդակությանը

Հոդված 10. ՀԱՐՑՄԱՆ ՁևՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. ՀԱՐՑՄԱՆ ՁևՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1. Տեղեկություն ստանալու հարցումը պետք է փոխանցվի գրավոր կամ հեռատիպային, ֆաքսիմիլային կամ համակարգչային կապի օգտագործման միջոցով:

Անհետաձգելի դեպքերում կարող է ընդունվել հեռախոսակապի միջոցով փոխանցվող բանավոր հարցում, սակայն այն պետք է անմիջապես գրավոր հաստատվի:

Հեռատիպային, ֆաքսիմիլային կամ համակարգչային կապը օգտագործելիս, ինչպես նաև բանավոր հարցման իսկության կամ բովանդակության առումով կասկածներ առաջանալիս հարցվող իրավասու մարմինը կարող է պահանջել գրավոր հաստատում:

2. Տեղեկություն ստանալու հարցումը պետք է պարունակի`

հարցում անող իրավասու մարմնի անվանումը,

հայցվող իրավասու մարմնի անվանումը,

հարցման էության շարադրանքը և դրա հիմնավորումը, ինչպես նաև այն կատարելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Քրեական գործերով տեղեկություն ստանալու հարցման մեջ թվարկվածից բացի նշվում են`

փաստացի հանգամանքների նկարագրումը,

հանցագործության որակավորումը,

հասցված վնասի չափը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։