Հոդված 3. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁևԵՐԸ
Հոդված 3. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁևԵՐԸ
Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը օգտագործում են համագործակցության հետևյալ ձևերը`
իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց կողմից կատարված հարկային հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,
հարկային հանցագործությունների և իրավախախտումների բացահայտմանը, նախազգուշացմանը և խափանմանն ուղղված միջոցառումների անցկացման հարցերով փոխգործակցություն,
իրավաբանական և ֆիզիկական անձանց հարկման հետ կապված փաստաթղթերի համապատասխան ձևով վավերացված պատճենների ներկայացում,
ազգային հարկային համակարգերի, հարկային օրենսդրության փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև հարկային հանցագործությունների և իրավախախտումների դեմ պայքարի կազմակերպման հարցերով մեթոդական հանձնարարականների մասին տեղեկությունների փոխանակում,
հարկային հանցագործությունների և իրավախախտումների դեմ պայքարում օգտագործվող տեղեկատվական համակարգերի ստեղծման և գործարկման հարցերով փորձի փոխանակում,
համագործակցության ընթացքում ծագող հարցերով անհրաժեշտ օգնության մատուցում և գործունեության համակարգման իրականացում, ներառյալ` աշխատանքային խմբերի ստեղծում, ներկայացուցիչների փոխանակում և կադրերի ուսուցում, ինչպես նաև հարկային հանցագործությունների և իրավախախտումների դեմ պայքարի հիմնախնդիրների շուրջ գիտագործնական կոնֆերանսների և սեմինարների անցկացում:
Սույն Համաձայնագրի կատարման հետ կապված հարցերով Կողմերի իրավասու մարմինները հաղորդակցվում են անմիջականորեն: