Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Սույն Համաձայնագիրը կվավերացվի և ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման օրվանից:

2. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմնա 10 տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի տարեցտարի, քանի դեռ Կողմերից որևէ մեկը մյուս Կողմին ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ չի ծանուցել իր մտադրությունը Համաձայնագրի գործողության դադարեցման մասին:

3. Սույն Համաձայնագրի դրույթները կկիրառվեն նույնիսկ նրա դադարեցնելուց հետո ցանկացած հատուկ գործարքի նկատմամբ, որոնք կնքվել են ըստ սույն Համաձայնագրի, և որոնք դեռ անավարտ են:

4. Սույն Համաձայնագիրը կարող է դադարեցվել ցանկացած ժամանակ` Կողմերի գրավոր համաձայնությամբ: Համաձայնագրում ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին կետի դրույթների համաձայն:

5. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել սույն Համաձայնագիրը: Այդպիսի դադարեցումը կլինի իրական մյուս Կողմին դադարեցման մասին գրավոր ծանուցում ներկայացնելուց վեց ամիս հետո:

Կատարված է Երևան քաղաքում 1998 թվականի հունիսի 30-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իսպաներեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Հայերեն և իսպաներեն տեքստերի մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի սեպտեմբերի 7-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։