Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Կողմերը համաձայն են համագործակցել մասնավորապես հետևյալ բնագավառներում.

ա) միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման հետ կապված հիմնարար և կիրառական հետազոտություններ,

բ) միջուկային հետազոտական ու էներգետիկ ռեակտորների և միջուկային վառելիքային ցիկլի սարքավորումների ուսումնասիրում, զարգացում, նախագծում, կառուցում և շահագործում,

գ) միջուկային վառելիքային ցիկլի տեխնոլոգիա, ներառյալ միջուկային հումքի հետազոտումը և շահագործումը, ինչպես նաև միջուկային վառելիքի տարրերի արտադրություն` ընդհուպ մինչև ռադիոակտիվ թափոնների հեռացումը,

դ) միջուկային ռեակտորներում ու միջուկային վառելիքային ցիկլերում օգտագործվող անհրաժեշտ նյութերի և բաղադրիչների արդյունաբերական արտադրություն,

ե) ռադիոիզոտոպների արտադրություն և դրանց կիրառում,

զ) ռադիոլոգիական պաշտպանվածություն, միջուկային անվտանգություն և միջուկային էներգիայի և դրա միջուկային վառելիքային ցիկլի ռադիոլոգիական ազդեցության գնահատում,

է) վերոհիշյալ բնագավառների սպասարկման ապահովում,

ը) միջուկային բժշկություն,

թ) միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման այլ տեխնոլոգիական բնագավառներ, որոնք Կողմերը կարող են համարել փոխադարձորեն հետաքրքիր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։