Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցված ցանկացած միջուկային նյութ, ինչպես նաև սարքավորում, որը հատկապես նախագծված կամ պատրաստված է հատուկ տրոհվող նյութի մշակման, օգտագործման կամ արտադրության համար, չի օգտագործվելու միջուկային զենքերի կամ այլ պայթուցիկ միջուկային միջոցների ստեղծման կամ արտադրման նպատակով:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցված ցանկացած միջուկային նյութ, ինչպես նաև միջուկային բաղադրիչ պարունակող նյութ կամ սարքավորում կամ միջուկային նյութ` արտադրված այդպիսի նյութի կամ սարքավորման օգտագործմամբ, կստուգվի` Արգենտինյան Հանրապետության դեպքում` ըստ Արգենտինայի, Բրազիլիայի և Միջուկային նյութերի հաշվառման ու վերահսկման արգենտինա-բրազիլական գործակալության (ABAAC) և ապահովությունների կիրառումն ապահովող Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (IAEA) միջև համաձայնագրի (IAEA document INFCIRC/435), և Հայաստանի Հանրապետության դեպքում` ըստ Հայաստանի Հանրապետության և ապահովությունների կիրառումն ապահովող Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (IAEA) միջև համաձայնագրի, համապատասխան Միջուկային զենքերի չտարածման պայմանագրի (IAEA document INFCIRC/455):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։