Հոդված 3
Հոդված 3
2-րդ հոդվածում համաձայնեցված համագործակցությունը պետք է իրականացվի հետևյալ կերպ.
ա) փոխադարձ օգնություն գիտական և տեխնիկական անձնակազմի կրթության և վերապատրաստման հարցերում,
բ) փորձագետների փոխանակում,
գ) դասախոսների, փորձագետների և տեխնիկական աշխատողների փոխանակում դասընթացների և սեմինարների նպատակով,
դ) հավելավճարներ և կրթաթոշակներ,
ե) փոխադարձ խորհրդատվություններ գիտական և տեխնոլոգիական խնդիրներում,
զ) համատեղ աշխատանքային խմբերի ստեղծում հատուկ ուսումնասիրությունների, գիտահետազոտական և տեխնոլոգիական զարգացման ծրագրերի իրականացման համար,
է) 2-րդ հոդվածում նշված բնագավառներում նյութերի, սարքավորումների և ծառայությունների փոխադարձաբար տրամադրում,
ը) վերը նշված բնագավառների վերաբերյալ տեղեկության և փաստաթղթերի փոխանակում,
թ) Կողմերի միջև համաձայնեցված համագործակցության այլ ձևեր` ներառյալ 5-րդ հոդվածի շրջանակներում հիշատակվածները: