Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծերի իրականացման ընթացքում ստանձնում է հետևյալ հանձնառությունները.

1) Հայաստանում գործող օրենսդրության հիման վրա Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախագծերին իր միջոցներով տրամադրում է անհրաժեշտ հողամասեր և շինություններ, ներառյալ վերջիններիս սարքավորումը, եթե սարքավորումն իր միջոցներով չի առաքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը:

Մանրամասները կկարգավորվեն տեխնիկական համագործակցության առանձին նախագծերի վերաբերյալ կնքվելիք համաձայնագրերով:

2) Ազատում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության հանձնարարությամբ նախագծերի իրականացման նպատակով ներկրվող նյութերը լիցենզավորման, օդակայանի կողմից գանձվող, ներմուծման, արտահանման և այլ պետական վճարումներից, ինչպես նաև պահեստավորման տուրքերից և երաշխավորում է, որ առաքված նյութերն անհապաղ կապամաքսավորվեն:

3) Հոգում է նախագծերի, ինչպես նաև 2-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն ներկրվող նյութերի շահագործման և տեխնիկական սպասարկման ծախսերը:

4) Իր միջոցներով տրամադրում է տվյալ նախագծի կենսագործման համար պահանջվող մասնագետներ և օժանդակ աշխատուժ: Նախագծերի վերաբերյալ համաձայնագրերում այդ նպատակով սահմանվում է ժամանակացույց:

5) Հոգում է, որ գործուղված մասնագետներին առաջադրված խնդիրների կատարումն ըստ կարելվույն սեղմ ժամկետում ստանձնեն հայ մասնագետները: Եթե տվյալ համաձայնագրի շրջանակում նախատեսված է հայ մասնագետների մասնագիտական վերապատրաստման կամ կատարելագործման միջոցառումներ անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կամ այլ երկրներում, ապա Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մասնակցությամբ կամ դեսպանության կողմից առաջադրված մասնագետների թվից վերապատրաստման և կատարելագործման նպատակով ներկայացնում է բավարար թվով հայ մասնագետների թեկնածություններ: ՀՀ կառավարությունը ներկայացնում է միայն այն հավակնորդներին, ովքեր հանձն են առնում վերապատրաստվելուց կամ կատարելագործվելուց հետո առնվազն հինգ տարի աշխատել տվյալ ծրագրի համար, և հոգում է որակավորում ստացած հայ մասնագետների համապատասխան վարձատրության մասին:

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` ճանաչում է ավարտական վկայականները, որոնք տրվում են հայ մասնագետներին սույն Համաձայնագրի շրջանակում վերապատրաստման կամ կատարելագործման միջոցառումներին մասնակցելուց հետո` ըստ նրանց ստացած մասնագիտական որակավորման, և հիշյալ անձանց ընձեռում է ստացած կրթությանը համապատասխանող աշխատատեղեր զբաղեցնելու և ծառայության մեջ առաջադիմելու կամ ծառայողական աստիճանակարգով բարձրանալու հնարավորություն:

7) Առաջադրված խնդիրներն իրականացնելու ընթացքում գործուղված մասնագետներին ցուցաբերում է ամենայն աջակցություն և տրամադրում նրանց անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

8) Երաշխավորում է նախագծերի իրականացման համար ստանձնած հանձնառությունների կատարումը, եթե, ըստ նախագծերի վերաբերյալ համաձայնագրերի, այդ հանձնառությունները չի ստանձնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը:

9) Ապահովում է Հայաստանի Հանրապետությունում ծրագրերի իրականացմամբ զբաղվող բոլոր ատյանների ժամանակին և մանրամասն իրազեկումը նախագծի բովանդակությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։