Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1) Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ երկու երկրների կառավարությունները միմյանց ծանուցում են, որ ավարտված է ուժ ստանալու համար օրենքով սահմանված ներպետական ընթացակարգը: ՈՒժ ստանալու օրվա հաշվարկման համար հիմք է ընդունվում վերջին ծանուցման ստացման օրը:

2) Սույն Համաձայնագրի վավերականության ժամկետը հինգ տարի է:

Այնուհետև ամեն տարի լուռ համաձայնությամբ Համաձայնագրի վավերականության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով, եթե Կողմերից մեկը վավերականության ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ գրավոր չի ծանուցի այն դադարեցնելու մասին:

3) Սույն Համաձայնագրի դրույթները Համաձայնագրի վավերականության ժամկետը լրանալուց հետո շարունակում են գործել տեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվող ընթացիկ այլ նախագծերի համար:

Կատարված է Երևան քաղաքում 1998 թվականի հուլիսի 27-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ համազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի հունիսի 28-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։