Հոդված 4
Հոդված 4
1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը պարտավորեցնում է գործուղված մասնագետներին.
ա) ողջ ուժերով, իրենց աշխատանքի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության շրջանակներում նպաստել Համաձայնագրով սահմանված նպատակների կենսագործմանը,
բ) չմիջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին,
գ) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենքները և հարգել երկրի բարքերն ու սովորույթները,
դ) հանձնարարված աշխատանքային բնագավառից դուրս տնտեսական այլ գործունեություն չծավալել,
ե) վստահաբար համագործակցել Հայաստանի Հանրապետության պաշտոնական ատյանների հետ:
2) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը մինչև մասնագետի գործուղումը ստանում է տվյալ մասնագետին ընդունելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությունը: Իրականացնող ատյանը, ներկայացնելով մասնագետի կենսագրությունը, խնդրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը իր կողմից ընտրված մասնագետի գործուղմանը համաձայնություն տալ: Եթե երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունից մերժում չի ստացվում, ապա այդ դիտարկվում է որպես համաձայնություն:
3) Եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը ցանկանում է, որ գործուղված մասնագետը հետ կանչվի, ապա նախապես կապ է հաստատում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության հետ և ներկայացնում է իր ցանկության պատճառները: Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունն է ցանկանում հետ կանչել գերմանական կողմից գործուղված մասնագետին, ապա նույն կերպ հոգում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն այդ մասին տեղեկացվի հնարավորին չափ շուտ: