Հոդված 12. Գաղտնի տեղեկատվության պաշտպանության պահանջների խախտումը
Հոդված 12. Գաղտնի տեղեկատվության պաշտպանության պահանջների խախտումը
Գաղտնի տեղեկատվության պաշտպանության պահանջների խախտման դեպքում, ինչը հանգեցրել է մյուս Կողմի պետության լիազորված մարմնի կողմից փոխանցված գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածմանը կամ ենթադրում է այդպիսի չթույլատրված տարածում, համապատասխան Կողմի լիազորված կամ իրավասու մարմինը անհապաղ տեղեկացնում է մյուս Կողմի պետության լիազորված կամ իրավասու մարմնին, անցկացնում է անհրաժեշտ քննություն և քննության արդյունքների ու այն Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում կատարվել են խախտումները, ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացնում է Կողմի պետության իրավասու մարմնին: