Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Գաղտնի տեղեկատվության սահմանում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Գաղտնի տեղեկատվության սահմանում

1. Գաղտնի տեղեկատվություն է հանդիսանում.

ա) Հայաստանի Հանրապետությունում`

պետության կողմից պաշտպանվող տեղեկությունները նրա ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառներում, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:

Կախված վնասից, որը կարող է գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման հետևանքով հասցվել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, քաղաքական կամ տնտեսական շահերին, սահմանված են գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճաններ և այդ գաղտնիության աստիճաններին համապատասխան գաղտնիության դրոշմագրեր գաղտնի տեղեկակիրների համար:

«Հատուկ կարևորության» - ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներին վերաբերող տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության շահերին, թվարկված մեկ կամ մի քանի բնագավառներում:

«Հույժ գաղտնի» - ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներին վերաբերող տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության նախարարության (գերատեսչության) կամ Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղի, թվարկված մեկ կամ մի քանի բնագավառներում:

«Գաղտնի» - ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական տեղեկություններ, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներին վերաբերող տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ձեռնարկության, հաստատության կամ կազմակերպության շահերին, թվարկված մեկ կամ մի քանի բնագավառներում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» դրոշմագրերով տեղեկատվությունը դասվում է պետական, իսկ «գաղտնի» տեղեկատվությունը` ծառայողական գաղտնիքի շարքին, որոնք պաշտպանվում են պետության կողմից:

բ) Ռուսաստանի Դաշնությունում`

պետության կողմից պաշտպանվող տեղեկություններ նրա ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառներում, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը:

Կախված վնասից, որը կարող է գաղտնի տեղեկատվության չթույլատրված տարածման հետևանքով հասցվել Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը, քաղաքական կամ տնտեսական շահերին, սահմանված են գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճաններ և այդ գաղտնիության աստիճաններին համապատասխան գաղտնիության դրոշմագրեր գաղտնի տեղեկակիրների համար:

«Հատուկ կարևորության» - ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներին վերաբերող տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Ռուսաստանի Դաշնության շահերին, թվարկված մեկ կամ մի քանի բնագավառներում:

«Հույժ գաղտնի» - ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներին վերաբերող տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Ռուսաստանի Դաշնության նախարարության (գերատեսչության) կամ Ռուսաստանի Դաշնության տնտեսության ճյուղի, թվարկված մեկ կամ մի քանի բնագավառներում:

«Գաղտնի» - ռազմական, արտաքին քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական տեղեկություններ, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներին վերաբերող տեղեկություններ, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Ռուսաստանի Դաշնության կազմակերպության շահերին, թվարկված մեկ կամ մի քանի բնագավառներում:

Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան` «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» և «գաղտնի» դրոշմագրերով տեղեկատվությունը կազմում են պետական գաղտնիք:

2. Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն է համարվում կազմակերպությունների գործունեությանը վերաբերող ոչ գաղտնի տեղեկատվությունը, որի տարածման սահմանափակումը թելադրվում է ծառայողական անհրաժեշտությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։