Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Այցերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Այցերը

1. Կողմերից մեկի պետության լիազորված մարմինների ներկայացուցիչների այցերը, որոնք նախատեսում են մյուս Կողմի պետության գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվություն, իրականացվում են ընդունող Կողմի պետության իրավասու մարմնի հետ համաձայնեցմամբ: Մինչև այցելությունը Կողմերի իրավասու մարմինները միմյանց տեղեկացնում են գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանի մասին, որի մատչելիությունը նախատեսվում է այցելության ընթացքում: Այդպիսի այցելության թույլտվություն տրվում է միայն այն անձանց, որոնք նշված են սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետում:

2. Այդպիսի այցերի հնարավորության մասին դիմումը ուղարկող Կողմի իրավասու մարմինը ուղարկում է ընդունող Կողմի պետության իրավասու մարմնին. այն կազմվում է ընթացակարգերի համաձայն, որոնք ընդունված են ընդունող Կողմի պետությունում, և պարունակում է հետևյալ տեղեկությունները.

- ներկայացուցչի անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը և վայրը, քաղաքացիությունը և անձնագրի համարը,

- ներկայացուցչի մասնագիտությունը և պաշտոնը, այն լիազորված մարմնի անվանումը, որը նա ներկայացնում է,

- գաղտնիության աստիճանին համապատասխան` գաղտնի տեղեկատվությանն առնչվելու թույլտվությունը,

- այցի նախատեսվող ամսաթիվը և տևողությունը,

- այն իրավասու մարմինների անվանումները, որոնց այցելությունը նախատեսվում է,

- այցելության նպատակը,

- այն անձանց անունները, ազգանունները և պաշտոնները, որոնց հետ ներկայացուցիչները նախատեսում են հանդիպել:

3. Կողմերից մեկի լիազորված մարմինների ներկայացուցիչները ծանոթանում են մյուս Կողմի գաղտնիության աստիճանին համապատասխանող գաղտնի տեղեկատվությանը և պահպանում են այդ կանոնները այցի ընթացքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։