Հոդված 15. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, գործելու ժամկետը և դադարեցումը
Հոդված 15. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, գործելու ժամկետը և դադարեցումը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և գործում է այնքան, քանի դեռ Կողմերից մեկը մյուս Կողմին գրավոր չի ծանուցել այն դադարեցնելու իր մտադրության մասին:
3. Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ ու լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն հոդվածի առաջին կետով նախատեսված կարգով:
4. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում մինչև գաղտնիության դրոշմագրի հանելը փոխանցված կամ Կողմերի համագործակցության ընթացքում գոյացած գաղտնի տեղեկատվության նկատմամբ շարունակում են կիրառվել սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության միջոցները:
Կատարված է Երևան քաղաքում 2002 թվականի նոյեմբերի 5-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի հունիսի 23-ից: