Հոդված 5. Գաղտնի տեղեկատվության փոխանցումը
Հոդված 5. Գաղտնի տեղեկատվության փոխանցումը
1. Եթե մի Կողմի պետության լիազորված մարմինը մտադիր է մյուս Կողմի պետության լիազորված մարմնին գաղտնի տեղեկատվություն փոխանցել, նա սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածով սահմանված իր Կողմի իրավասու մարմնին նախնական հարցում է կատարում, որպեսզի գրավոր հաստատում ստանա մյուս Կողմի լիազորված մարմնի համապատասխան թույլտվության մասին:
Մի Կողմի իրավասու մարմինը մյուս Կողմի իրավասու մարմնին տվյալ լիազորված մարմնի առնչության համապատասխան թույլտվություն ունենալու մասին գրավոր հաստատման հարցում է կատարում:
2. Կոնկրետ գաղտնի տեղեկատվության փոխանցման մասին որոշումը Կողմերն ընդունում են յուրաքանչյուր առանձին դեպքում` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և այլ նորմատիվ-իրավական ակտերին համապատասխան:
3. Գաղտնի տեղեկատվության փոխանցումը մի պետությունից մյուսը իրականացվում է դիվանագիտական ուղիներով, սուրհանդակային ծառայության կամ ռազմական սուրհանդակի ծառայության միջոցով` Կողմերի միջև գործող Համաձայնագրի համաձայն: Համապատասխան լիազորված կամ իրավասու մարմինը հաստատում է գաղտնի տեղեկատվության ստացումը:
4. Զգալի ծավալով գաղտնի տեղեկատվության փոխանցման համար համապատասխան իրավասու մարմինները ամեն դեպքում սահմանում են փոխանցման միջոցները, ուղիները և ուղեկցման ձևը:
Կողմերի իրավասու մարմինները փոխանակում են տեղեկություններ այդպիսի յուրաքանչյուր դեպքի մասին: