Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Գաղտնի տեղեկատվությանը և գաղտնի տեղեկակիրներին վերաբերելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Գաղտնի տեղեկատվությանը և գաղտնի տեղեկակիրներին վերաբերելը

1. Փոխանցված գաղտնի տեղեկատվության վրա դրա ստացման համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից լրացուցիչ դրվում են գաղտնիության դրոշմագրեր, որոնք համադրելի են սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածին համաձայն:

Գաղտնիության դրոշմագրեր դնելու անհրաժեշտությունը տարածվում է գաղտնի տեղեկատվության վրա, որը գոյացել է Կողմերի համագործակցության ընթացքում` թարգմանության, տիրաժավորման կամ բազմացման հետևանքով:

Գաղտնի տեղեկատվության վրա, որը գոյացել է փոխանցված գաղտնի տեղեկատվության հիման վրա, դրվում է փոխանցված գաղտնի տեղեկատվության գաղտնիության դրոշմագրից ոչ ցածր գաղտնիության դրոշմագիր:

2. Ձևավորված կամ փոխանցված գաղտնի տեղեկատվությունը հաշվառվում և պահվում է այն պահանջների համաձայն, որոնք գործում են Կողմերի պետության սեփական գաղտնի տեղեկատվության նկատմամբ:

3. Գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանը կարող է փոխվել կամ հանվել լիազորված մարմնի կողմից միայն դրանք փոխանցած Կողմի պետության համապատասխան իրավասու մարմնի գրավոր թույլտվության համաձայն:

Գաղտնի տեղեկատվության գաղտնիության աստիճանի փոփոխման կամ հանման մասին այն փոխանցած Կողմի պետության իրավասու մարմինը տեղեկացնում է մյուս Կողմի պետության համապատասխան իրավասու մարմնին:

4. Գաղտնի տեղեկակիրները վերադարձվում կամ էլ ոչնչացվում են դրանք փոխանցած Կողմի պետության իրավասու մարմնի գրավոր ծանուցագրի համաձայն:

Գաղտնի տեղեկատվությունը և տեղեկակիրների բազմացումն ու տիրաժավորումը իրականացվում են դրանք փոխանցած Կողմի իրավասու մարմնի գրավոր թույլտվությամբ:

Գաղտնի տեղեկատվության ոչնչացումը փաստաթղթավորվում է, իսկ ոչնչացման գործընթացը պետք է երաշխավորի հետագայում դրա անվերարտադրելիությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։