Հոդված 8. Իրավասու մարմիններ
Հոդված 8. Իրավասու մարմիններ
1. Սույն Համաձայնագրի իրականացման նկատմամբ գործունեության համակարգման համար պատասխանատու իրավասու մարմիններն են`
Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը,
Ռուսաստանի Դաշնությունում` Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը:
2. Կախված համագործակցության բնույթից` Կողմերը կարող են նշանակել սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու այլ պետական մարմիններ, ինչի մասին նրանք միմյանց կտեղեկացնեն դիվանագիտական ուղիներով: