Հոդված 9. Խորհրդատվություններ
Հոդված 9. Խորհրդատվություններ
1. Կողմերի պետությունների իրավասու մարմինները փոխանակում են գաղտնի տեղեկատվության պաշտպանության ոլորտին վերաբերող իրենց պետությունների համապատասխան օրենսդրական և այլ նորմատիվ-իրավական ակտերը այն ծավալով, որը անհրաժեշտ է սույն Համաձայնագիրը կատարելու համար:
2. Սույն Համաձայնագրի կատարման ժամանակ համագործակցությունը ապահովելու նպատակով Կողմերի իրավասու մարմինները նրանցից մեկի խնդրանքով անցկացնում են համատեղ խորհրդատվություններ: