Հոդված 12
Հոդված 12
1. Սույն Համաձայնագրի իրականացման հարցերի և ներքին ջրային տրանսպորտի ոլորտում հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով անդամ պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչները անդամ պետություններից մեկի խնդրանքով կարող են հանդիպել վերջինիս տարածքում։
2. Անդամ պետությունները կգործադրեն բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ներքին ջրային ուղիներով նավագնացության իրականացման և դրա անվտանգության ապահովման պահանջների մասով իրենց օրենսդրության ներդաշնակեցման (մոտարկման և միասնականացման) ուղղությամբ։