Հոդված 7
Հոդված 7
1. Անդամ պետությունները փոխադարձաբար ճանաչում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրված՝ նավի վրա գտնվող նավային փաստաթղթերը։
2. Անդամ պետությունները փոխադարձաբար ճանաչում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրված՝ անձնակազմի անդամների անձը հաստատող փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերն են՝
Բելառուսի Հանրապետությունում՝ Բելառուսի Հանրապետության նավաստու անձը հաստատող ազգային վկայականը կամ Բելառուսի Հանրապետության քաղաքացու անձնագիրը,
Ղազախստանի Հանրապետությունում՝ Ղազախստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող վկայականը, անձնագիրը կամ նավաստու անձը հաստատող վկայականը,
Ռուսաստանի Դաշնությունում՝ Ռուսաստանի Դաշնության նավաստու անձը հաստատող վկայականը, քաղաքացու անձնագիրը կամ համաքաղաքացիական արտասահմանյան անձնագիրը։
3. Անդամ պետությունները ճանաչում են նավապետի և նավերի անձնակազմի անդամների որակավորման փաստաթղթերը, որոնք հաստատում են դրանց կազմն ու որակավորումը, տրվում են նավի դրոշի անդամ պետության անունից, անձնակազմի նվազագույն կազմի և անձնակազմի անդամների որակավորման այն պահանջներին համապատասխան, որոնք առաջադրվում են այն անդամ պետության նավերի համար, որի ներքին ջրային ուղիներով իրականացվում է նավարկությունը։