Հոդված 6
Հոդված 6
1. Անդամ պետություններից մեկի դրոշի ներքո նավարկող նավերը մեկ այլ անդամ պետության ներքին ջրային ուղիներով տարանցման ժամանակ կարող են օրվա ցանկացած ժամի կանգ առնել այդ անդամ պետության կողմից սահմանված՝ անդամ պետությունների դրոշների ներքո նավարկող նավերի մուտքի համար ազատ նավահանգիստներում՝ նավային պաշարները համալրելու, մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելու հետ կապված գործողություններ կատարելու համար, ինչպես նաև արտակարգ հանգամանքների և այլ պատահարների բերումով։
Նշված կայանման ժամանակ չի թույլատրվում կատարել բեռնման գործողություններ, ուղևորների նստեցում (իջեցում), այլ առևտրային գործունեություն։
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված դեպքերում նավի կանգառի, տրանսպորտային պատահարի, տարերային աղետի և այլ բացառիկ դեպքերում նավապետը կամ նրա կողմից լիազորված անձը պետք է այդ մասին տեղեկացնի ներքին ջրային ուղիների ավազանի վարչությանը կամ ներքին ջրային ուղիների տվյալ տեղամասում նավագնացությունը կարգավորող մարմնին։