Հոդված 10
Հոդված 10
1. Սույն Համաձայնագիրը չի շոշափում անդամ պետությունների այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակիցն են իրենք, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում իրենց անդամակցությունից։
2. Անդամ պետությունները նպաստում են իրենց կողմից լիազորված և իրավասու մարմինների գործարար հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը և նրանց միջև, ինչպես նաև ջրային տրանսպորտի տնտեսավարող սուբյեկտների միջև համագործակցությանը։