Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

1. Անդամ պետություններն են սահմանում սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու լիազորված և իրավասու մարմիններին։

2. Անդամ պետությունները սույն Համաձայնագրի ավանդապահին տեղեկացնում են սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու լիազորված և իրավասու մարմինների մասին սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում։

3. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, անդամ պետությունները փոխանակում են սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածում նշված փաստաթղթերի նմուշները, ինչպես նաև դրանց տրամադրման կանոնները։

Նշված փաստաթղթերի մեջ փոփոխություններ կատարելու դեպքում անդամ պետություններն այդ փոփոխությունների կատարման օրվանից հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, նոր փաստաթղթերի նմուշներն ու դրանց տրամադրման կանոններն ուղարկում են մյուս անդամ պետություններին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։