Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Համաձայնագիրը սահմանում է անդամ պետությունների ներքին ջրային ուղիներով նավարկության կարգն ու պայմանները։
2. Անդամ պետությունների դրոշների ներքո նավարկող նավերն իրավունք ունեն իրականացնելու բեռների, ուղևորների և նրանց ուղեբեռի փոխադրում, հարակից ներքին ջրային ուղիներով նավի դրոշի անդամ պետության և այլ անդամ պետության միջև քարշակում, անդամ պետությունների ներքին ջրային ուղիներով տարանցում, երկկողմ փոխադրումներ՝ բացառությամբ այլ անդամ պետության և երրորդ երկրների նավահանգիստների միջև մեկ այլ անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերով փոխադրման և քարշակման և դեպի նավահանգիստներ (նավահանգիստներից) փոխադրումների։
3. Անդամ պետության ներքին ջրային ուղիներում նավի գտնվելու ժամանակ դրա վրա տարածվում է այդ անդամ պետության օրենսդրությունը։ Յուրաքանչյուր անդամ պետություն այլ անդամ պետությունների դրոշի ներքո նավարկող նավերին վերապահում է նույնպիսի իրավունքներ, ինչպիսիք վերապահում է իր դրոշի ներքո նավարկող նավերին։
4. Ներքին ջրային ուղիներով նավարկության ժամանակ հաղորդակցման լեզուն ռուսերենն է։
5. Անդամ պետություններից մեկի դրոշի ներքո նավարկող նավի՝ մեկ այլ անդամ պետության ներքին ջրային ուղիներով նավարկության ժամանակ նավատերն ապահովում է այդ անդամ պետության ներքին ջրային ուղիներում տրամադրված ծառայությունների համար սահմանված բոլոր վճարների և գանձումների վճարումը այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով, որի ներքին ջրային ուղիներով իրականացվում է նավարկությունը։